Չինարի գյուղում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ
10:31, 22 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն հոկտեմբերի 21-ին, ժամը 10:55-ին տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 12:05-ին: «Քոլբլախ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում