Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վահե Էնֆիաջյանը և պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Վահե Էնֆիաջյանը և պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հանդիպել են ՀՀ-ում 
Չինաստանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն է նպաստել երկու պետությունների քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա կապերի ամրապնդմանը, խորացնել համագործակցությունը հնարավոր այն բոլոր ուղղություններով, որոնք կլինեն ի նպաստ միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Վահե Էնֆիաջյանը կարեւորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը՝ արժեւորելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առկա զարգացման հեռանկարները: Նա նշել է, որ փոխգործակցային եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շնորհիվ հնարավոր է պետությունների միջեւ ձեւավորել փոխըմբռնման եւ գործակցության նոր հարթակներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ եւ դյուրին ընթացակարգերի ձեւավորման հարցերը:

Կողմերն ընդգծել են երկու բարեկամ ժողովուրդների միջեւ ձեւավորած բարիդրացիական հարաբերությունները եւ հետագա համագործակցության հնարավորության մեծ ներուժը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]