Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը պատրաստ Է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ

Թրամփը պատրաստ Է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չԷ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Փոմպեոն:

«Մենք խաղաղությունը նախընտրում ենք պատերազմից: Բայց եթե մեզանից պահանջվեն գործողություններ կամ նույնիսկ ռազմական գործողություններ, ապա դուք պետք Է հասկանաք, որ նախագահ Թրամփը դրանց լիովին պատրաստ Է»,- ասել Է Փոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում:

Ընդսմին հեռուստաալիքը պարզաբանում Է, որ պետքարտուղարը խոսում Էր հենց Թուրքիայի դեմ գործողությունների մասին:

Դրա հետ մեկտեղ Պետդեպարտամենտի ղեկավարն ընդգծել Է, որ ԱՄՆ-ի գերակայությունը երկրների վրա ճնշման տնտեսական ու դիվանագիտական լծակների օգտագործումն Է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին Թուրքիային մաքսատուրքերով ու պատժամիջոցներով Է սպառնացել նրա կողմից «անընդունելի գործելակերպի» դեպքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]