Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Ապրիլ

Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթել Է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթել Է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթանակ Է տարել խորհրդարանական ընտրություններում, բայց չի կարողանա կազմել մեծամասնության կառավարություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ազգային Ընտրական հանձնաժողովը:

Հրապարակված տվյալների համաձայն՝ լիբերալները հաղթել են 338 ընտրատարածքներից 158-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33,2 տոկոսը: Կանադայի Պահպանողական կուսակցությունն աջակցություն Է ապահովել 120 ընտրատարածքում (34,3 տոկոս):

Երրորդ տեղում «Քվեբեկի դաշինքն» Է, որն ընտրությունները շահել Է 32 ընտրատարածքում (8,7 տոկոս):

Կանադայում մեծամասնության կառավարություն կազմելու համար հաղթող կուսակցությանն անհրաժեշտ Է ընտրությունները շահել առնվազն 170 ընտրատարածքում: Այսպիսով, երկրում կազմվելու Է փոքրամասնության կառավարություն:

2015 թվականի ընտրություններում լիբերալները հաղթել Էին 184 ընտրատարածքում, իսկ պահպանողականներն աջակցություն Էին ստացել 99 ընտրատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ