Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախորդ շաբաթ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 214 մեքենա

Նախորդ շաբաթ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 214 մեքենա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 14-ից 20-ն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 132 մեքենա, որոնցից 9-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ՝ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 32 մեքենա։ 16-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 82 մեքենա։ 57-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով` 45 տրանսպաորտային միջոց։ 38 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]