Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կստեղծվի՞ «անվտանգության գոտի», եւ ո՞վ կվերահսկի այն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կստեղծվի՞ «անվտանգության գոտի», եւ 
ո՞վ կվերահսկի այն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն վերահաստատել է, որ Անկարան համաձայնել է ժամանակավորապես դադարեցնել իր հարձակումը Սիրիայի հյուսիս-արեւելքում, որպեսզի քուրդ մարտիկներին հնարավորություն տա դուրս գալ տարածաշրջանից: Եվ պարզաբանել է. «ԱՄՆ-ն ընդունեց անվտանգության գոտու անհրաժեշտությունը` Թուրքիայի անվտանգության շահերը պաշտպանելու համար: Եվ մենք հասել ենք լիարժեք համաձայնության, որպեսզի թուրքական բանակը վերահսկի այս գոտին»,- ասել է թուրք նախարարը, կարծես ի պատասխան Մոսկվայի այն հայտարարության, թե «անվտանգության գոտին» պետք է վերահսկի Դամասկաոսը:

Իսկ հոկտեմբերի 18-ին «The Times» թերթում հրապարակված հարցազրույցում քիմիական զենքի գծով բրիտանացի փորձագետ Հեմիշ դե Բրեթոն-Գորդոնը հայտնել է Թուրքիայի կողմից քրդերի դեմ քիմիական զենք  կիրառելու մասին. «Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ նման այրվածքներով ավելի շատ լուսանկարներ են ցույց տվել, քան Սիրիայում պատերազմի բոլոր նախորդ փուլերում: Սպիտակ ֆոսֆորն ահավոր զենք Է, որը կարելի Է կիրառել ինքնաթիռներից կամ հրետանիով»:

Փաստորեն, բրիտանացի փորձագետը թուրքական բանակին մեղադրել է Ռաս ալ-Այնում մարտական գործողությունների ընթացքում «արգելված զինատեսակների» օգտագործման մեջ: «Rudaw» հեռուստաալիքի վարկածով՝ խոսքը վերաբերում Է ֆոսֆոր եւ նապալմ պարունակող արկերի կիրառմանը: Սիրիայի հյուսիսում ինքնահռչակ քրդական ինքնավար վարչակազմի առողջապահության դեպարտամենտում հեռուստաալիքին հայտնել են, որ ներկայում հատուկ բժշկական հանձնաժողովը պարզում Է, թե հատկապես ինչ զենք Է օգտագործվում թուրքական զորքերի կողմից: «DailyMail»-ի հրապարակած կադրերում երեւում են տարբեր աստիճանի այրվածքներ ստացած քուրդ երեխաները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ