Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԺՄ-ն դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը

ՀԺՄ-ն դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա 
հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը: Դեպքի առնչությամբ միությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Սա ամսագրի դեմ հարձակման առաջին դեպքը չէ, և, ինչպես հավաստում են ամսագրի աշխատակիցները, նախորդ դեպքերից որևէ մեկը, ցավոք, չի բացահայտվել:  Հեղինակավոր լրատվամիջոցը  տարիներ շարունակ զբաղվել է համահայկական կարևորության խնդիրների բարձրաձայնմամբ, Հայոց ցեղասպանության ժխտման դատապարտմամբ, Արցախի Հանրապետությանն իր աջակցությամբ: Ազատ խոսքի հանդեպ ցանկացած բռնություն կամ ճնշում մեծագույն խնդիր է ժողովրդավարական ցանկացած պետության համար: Հայկական ամսագրի խմբագրակազմի ներկայացուցիչները հարձակումը կապում են գլխավոր խմբագիր, ֆրանսահայերի համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու ու Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ, և սա տագնապալի ազդանշան է: Մամուլի հանդեպ հաճախացած հարձակումները, հատկապես պայմանավորված քաղաքական իրողություններով, պետք է դառնան բոլորի խստիվ դատապարտման առարկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հայտարարության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]