Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միջազգային մրցաշարերում հաղթած եռամարտիկ Գեւորգ Աֆրիկյանը սահմանեց «Դյուցազնագրքի» ռեկորդ

Միջազգային մրցաշարերում հաղթած եռամարտիկ Գեւորգ Աֆրիկյանը    սահմանեց  
«Դյուցազնագրքի»  ռեկորդ

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի բնակիչ, ուժային եռամարտի աշխարհի ու Եվրոպայի մի շարք մրցաշարերի հաղթող, Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկ Գեւորգ Աֆրիկյանը Գավառ քաղաքում սահմանեց «Դյուցազնագրքում» գրանցվելուն արժանի  ռեկորդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից, Գեւորգ Աֆրիկյանը հայրենի Գավառ քաղաքում  չորեքթաթ քաշեց 6 տոննա 35 կգ ընդհանուր քաշով 3 մեքենա՝ քաշը տեղաշարժելով 9 մետր 10 սանտիմետր : Այս ռեկորդն աննախադեպ էր, որը եւ գրանցվեց ՀՀ դյուցազունների ասոցիացիայի «Դյուցազնագրքում»: Հայտն ուղարկվելու է նաեւ Գինեսի ռեկորդների հանձնաժողով՝ Գինեսի գրքում այն  գրանցելու համար:
Գեւորգին իրենց ներկայությամբ ոգեւորում էին ՀՀ դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Գեւորգի մարզիչ Արման Հայրապետյանը, Գավառի համայնքապետարանի աշխատակիցներն ու Գավառի բնակիչները:Վարդան Թովմասյանը իր խոսքում հաստատեց, որ սա աննախադեպ ռեկորդ էր. «Նույնիսկ առողջ մարզիկները կդժվարանան այս քայլն անել, սակայն Գևորգը խիզախեց եւ ռեկորդը գրանցեց»,- ասաց Վարդան Թովմասյանը:

Գագիկ Սարոյանն էլ իր հերթին կարեւորեց Գեւորգի նպատակասլացությունը եւ հույս հայտնեց, որ առաջիկայում նույնպես Գեւորգը կշարունակի զարմացնել իր յուրօրինակ ռեկորդներով: Գեւորգն իր խոսքում նշեց, որ ցանկացած գործի դեպքում անհրաժեշտ է կամք, որն էլ նրա հաջողությունների գրավականն է:  Առաջիկայում նա պատրաստվում է մասնակցել Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]