Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանը հարստացավ հնագիտական նոր արժեքներով

Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանը հարստացավ 
հնագիտական նոր արժեքներով

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետական համալսարանի Վարշամ Ավետյանի անվան պատմության թանգարանը, շնորհիվ Գեւորգ –Վահան սարկավագ Գեւորգյանի նվիրատվության, հարստացավ հնագիտական նոր արժեքներով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ԳՊՀ պատվավոր բարերարը  թանգարանին նվիրեց ուրարտական դարաշրջանի 2 քրեղեն՝ պեղված Արթիկի շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում, 1954 թվականի արձանագրությամբ Լոռվա վիշապագորգ՝ ամբողջությամբ եզրագծված կենաց ծառի զարդանախշերով, Արցախի վարդագորգ, ինչպես նաեւ ասեղնագործ զարդանախշերով խուրջին։

Նույն օրը Գեւորգ Գեւորգյանը  մասնակցեց նաեւ Գավառի պետական համալսարանում մի խումբ ստեղծագործողների մասնակցությամբ հրավիրված ‹‹Գեղեցիկի պոետիկ եւ հեքիաթային ընկալումները›› թեմայով բաց դասին՝ ներկայացնելով գեղեցիկի մասին գեղագիտության եւ հասարակական գիտակցության մեջ առկա մոտեցումներն ու գեղեցիկի մասին իր պատկերացումները։ Բաց դասից հետո ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հյուրերին ու բարերարին ծանոթացրեց Վարշամ Ավետյանի անվան պատմության թանգարանի արժեքներին, միաժամանակ շնորհակալություն հայտնեց բարերարին՝ նման արժեքավոր նվիրատվությամբ թանգարանը հարստացնելու համար:

«Մի քանի տարի առաջ հիմնադրված թանգարանն արդեն ձեռք է բերել հարուստ հավաքածու՝ շնորհիվ մեր նվիրյալ հայրենակիցների, որոնց համար թանկ են պատմական արժեքները, դրանց պահպանությունն ու հանրահռչակումը: Օրավուր ավելանում է մեր բարերար նվիրատուների ցանկը»,-նշեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]