1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փրկարարները վերացրել են Ստեփանավանում տեղի ունեցած քարաթափման հետևանքները

Փրկարարները վերացրել են Ստեփանավանում տեղի ունեցած քարաթափման 
հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 21-ին, ժամը 15:51-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամաս տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները ճանապարհը մաքրել են քարերից (մոտ 4 խմ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]