Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այգիների վերադարձ, նոր տրանսպորտային ցանցի հաստատում.Երևանի իշխանություններն ամփոփում են մեկ տարին

Այգիների վերադարձ, նոր տրանսպորտային ցանցի հաստատում.Երևանի 
իշխանություններն ամփոփում են մեկ տարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքային իշխանությունները ամփոփում են վերջին մեկ տարվա աշխատանքային գործունեության արդյունքները՝ հրապարակելով տեսանյութ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանի տվյալներով, համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով: Մանկապարտեզներին է վերադարձվել նախկինում օտարված 6 հազար 500 քմ տարածք, ինչի շնորհիվ երեխաների 30 նոր խումբ հնարավորություն ունի հաճախել մանկապարտեզ:

Նշված ժամանակահատվածում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը: Տեսանյութում մեջբերվում է Երևանի քաղաքապետի խոսքը՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մինչ այժմ կենտրոնը խնամել  ավելի քան 2 հազար շուն:

Կարմիր բլուր բացառիկ հնավայրից տեղափոխվում է տասնամյակներ շարունակ կուտակված շինարարական աղբը: Մինչ այժմ տեղափոխվել է 300 բեռնատար շինաղբ, մոտ նույնքան էլ կտեղափոխվի առաջիկայում:

Քաղաքային բյուջեի սեփական մուտքերը 2019 թվականին 2018-ի համեմատ ավելացել են 10 մլրդ դրամով:

Նախագծվել են Սարալանջի, ինչպես նաև Սիլիկյան թաղամասում 8 հա, Նուբարաշենում ևս 8 հա անտառապատ տարածքների ստեղծման նախագծային աշխատանքները: Քաղաքին են վերադարձվում օտարված կամ աղավաղված այգիները:

Վերջնական հաստատում ստացավ Երևանի տրանսպորտային նոր ցանցը: Կառավարության հետ գործակցությամբ քաղաքը սկսել է ցանցի ներդրման գործընթացը: Աջափնյակում մետրոպոլիտենի նոր կայարանի էսքիզային առաջարկը պատրաստ է, Հալաբյան փողոցում մետրոյի կայարանի հարևանությամբ կլինեն բազմաֆունկցիոնալ կառույցներ ստորգետնյա ավտոկայանատեղեր, առևտրի կենտրոն: Ներդրողների հետ բանակցությունները ավարտական փուլում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]