1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է ակադեմիական վերապատրաստման դասընթաց

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է 
ակադեմիական վերապատրաստման դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հոկտեմբերի 21-ին մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացին ներգրավված սպայակազմը:

«Պետության ռազմական անվտանգություն» ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կողմից՝ կրթօջախի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը նպատակ ունի ԶՈՒ կարիքներին համապատասխան վերապատրաստել զինված ուժերի սպաներին, զարգացնել նրանց ռազմավարական մտածողությունը, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ, նպաստել սպաների ռազմագիտական, վերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կարևորել է ՊԱՀՀ-ում մեկնարկած դասընթացի նպատակը և առաքելությունը, բարձր գնահատել դասընթացի ծրագրի մշակման ուղղությամբ իրականացրած մեծածավալ աշխատանքը, համոզմունք հայտնել, որ դասընթացի ծրագրում ներառված թեմաները մեծապես կնպաստեն սպաների հետագա ծառայության կազմակերպմանը։

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ևս բարձր է գնահատել դասընթացի նշանակությունը, ընդգծել ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների սպաների և հրամանատարների վերապատրաստման կարևորությունը:

ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գ. Տավարածյանն իր հերթին տեղեկացրել է, որ հաջորդ տարի համալսարանում նախատեսվում է մշակել և կազմակերպել մագիստրոսական կրթական ծրագիր, միջգերատեսչական վերապատրաստման, ինչպես նաև օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթացներ, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթություն (ասպիրանտներ և հայցորդներ): Նախատեսվում է նաև ձևավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ-ի Մասնագիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտության, ռազմական ռազմավարության, ազգային անվտանգության բնագավառների թեմաներով:

Հանդիսավոր արարողության ավարտին դասընթացի մասնակիցները ծանոթացել են ՊԱՀՀ-ում մշակված ուղեցույցներին, ծրագրի մոդուլներին ու թեմաներին, ՊԱՀՀ-ի լսարանների տեխնիկական հագեցվածությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]