Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հռոմի պապի մակագրությամբ Harley Davidson-ը վաճառվել Է 42 հազար ֆունտով

Հռոմի պապի մակագրությամբ Harley Davidson-ը վաճառվել Է 42 հազար ֆունտով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկեզօծված եւ Հռոմի պապի մակագրությամբ Harley Davidson մոտոցիկլետն աճուրդում վաճառվել Է 42 հազար ֆունտ ստեռլինգով (54,5 հազար դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մոտոցիկլետը, որին «Սուրբ Դեւիդսոն» են անվանել «Բոնամս» (Bonhams) բրիտանական աճուրդի տան աշխատակիցները, նախագծել են գերմանական Վյուրցբուրգում՝ մոտոցիկլավարների ավստրիական հանրակցության համար, որն իրեն անվանում Է «Հիսուսի բայքերներ»:

Նրանք մոտոցիկլետը հանձնել են Պապի միսիոներական ընկերությունների տնօրինմանը: Հուլիսին այն բերել են Վատիկան, որտեղ դրա վրա մակագրել Է Հռոմի պապը:

Մոտոցիկլետի վաճառքից ստացված միջոցները կօգտագործվեն Ուգանդայում մանկատան եւ դպրոցի կառուցման, ինչպես նաեւ լքված ու ընչազուրկ երեխաներին բնակարանով ապահովելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]