Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրազիլիայում երեք մարդ Է զոհվել թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի աղետի հետեւանքով

Բրազիլիայում երեք մարդ Է զոհվել թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի աղետի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում երեք մարդ Է զոհվել, եւս երեքը՝ տուժել երկրի հարավ-արեւելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքի բնակելի շրջանում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Globo պորտալը:

Միջադեպը տեղի Է ունեցել Carlos Prates օդանավակայանից ոչ հեռու, որտեղից ինքնաթիռն օդ Էր բարձրացել եւ ուղեւորվել Բայյայի նահանգի Իլիեուս մունիցիպալիտետ:

Ինքնաթիռն ընկել Է Բելու-Օրիզոնտիի հյուսիսարեւելյան շրջանի երկու փողոցների հատման վայրում կայանված ավտոմեքենաների վրա, ինչից հետո դրանք բռնկել են: Պատահարի վայրում աշխատում են արտակարգ օգնության ծառայությունները:

Ավիավթարի պատճառներն առայժմ չեն նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]