Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՀ տարածաշրջանային 
տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 20-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, զրուցակիցները անդրադարձել են այս տարվա մայիսին ԱՄՀ-ի կողմից հաստատված ծրագրի իրականացման ընթացքին՝ մասնավորապես կարևորելով ծրագրում նախանշված առանձին բարեփոխումների ուղղությամբ կատարված և կատարվելիք միջոցառումները: Ջիհադ Ազուրը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ընթացիկ բարեփոխումների մասին՝ շեշտելով Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև տնտեսական ոլորտում ունեցած ձեռքբերումները:

Հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020թ. ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացնելու գիտաժողով: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ