Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինաստանը հարուստ մարդկանց թվով առաջ Է անցել ԱՄՆ-ից

Չինաստանը հարուստ մարդկանց թվով առաջ Է անցել ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ԱՄՆ-ից առաջ Է անցել առավել ունեւոր մարդկանց թվով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Credit Suisse բանկի հետազոտության՝ հոկտեմբերի 21-ին հրապարակված տվյալները:

Նրա տեղեկությունների համաձայն, ՉԺՀ-ի այն քաղաքացիների թիվը, որոնք մտել են աշխարհի առավել հարուստ մարդկանց 10 տոկոսի մեջ, հասել Է 100 միլիոնի այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում Է 99 միլիոն: «Չնայած վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական տարաձայնություններին, երկու երկրները բարեկեցության կուտակման գործում աճ են արձանագրել համապատասխանաբար 3,8 տրլն դոլարի եւ 1,9 տրլն դոլարի չափով»,-հետազոտության մեջ բերված Է բանկի ներկայացուցչի խոսքը:

Հետազոտության տվյալների համաձայն, դոլարային միլիոնատերերի ընդհանուր թիվն աճել Է 1,1 միլիոնով եւ հասել 46,8 միլիոնի նշագծին. նրանց ձեռքում գտնվում են 158,6 տրլն դոլար գումարի ակտիվներ եւ միջոցներ: 55 920 մարդու կարողությունը գերազանցում Է 100 մլն դոլարը, իսկ 4830 մարդ 500 եւ ավելի միլիոն դոլար գումարի ակտիվների սեփականատեր Է, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]