1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Խորապես վշտացած եմ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։

Նկարիչների հայտնի գերդաստանի զավակ Հենրի Էլիբեկյանի արվեստի մեջ յուրահատուկ հոգեբանություն ու փիլիսոփայություն կար, որը երևակայության և ջանքի տպավորիչ համադրությամբ փոխակերպվում էր գույնի ու պատկերի, նկարի ու քանդակի։ Նրա ստեղծագործությունը ժամանակի ու տարածության մեջ գտել է իր մնայուն տեղը։

Ցավակցում եմ վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]