Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ավրորա»-ի մրցանակակիրները ճաշել են «Օրրան»-ի և Դիլիջանի միջազգային դպրոցի երեխաների հետ

«Ավրորա»-ի մրցանակակիրները ճաշել են «Օրրան»-ի և Դիլիջանի միջազգային դպրոցի 
երեխաների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 19-ին «Ավրորա»-ի մրցանակակիրներ Մարգարիտ Բարանկիցեն, Թոմ Քաթինան, Չո Լա Աուն, այս տարվա դափնեկիր Միրզա Դինային և այլք հանդիպել են «Օրրան»  բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների և Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Օրրան»-ի շահառու երեխաները հյուրերին ներկայացել են կարճ բեմադրությամբ, այնուհետև` ճաշել նրանց հետ: Ճաշի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել «Օրրան»-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Ներկաները քննարկել են աշխարհին սպառնացող  մի շարք հարցեր, բարձրացրել են հանրությանն անհանգստացնող խնդիրներ:

Զրույցից հետո բարձրաձայնված խնդիրները զանգակների տեսքով ամրացրել են հյուրանոցի մուտքի մոտ տեղադրված Սարդարապատի հուշահամալիրի փայտե մակետին:

Այս նախաձեռնության հիմնական նպատակը աշխարհում առկա գլոբալ խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը սևեռելն է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]