Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Էրդողանը խոստացել Է Սիրիայում «անհրաժեշտ քայլերը» ձեռնարկել Պուտինի հետ հանդիպումից հետո

Էրդողանը խոստացել Է Սիրիայում «անհրաժեշտ քայլերը» ձեռնարկել Պուտինի հետ հանդիպումից հետո
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-ին խոստացել Է Սիրիայում «անհրաժեշտ քայլերը» ձեռնարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որը նշանակված Է հոկտեմբերի 22-ին Սոչիում: Համապատասխան հայտարարությունը Թուրքիայի ղեկավարն արել Է գլոբալացման խնդիրների շուրջ Ստամբուլում ընթացող համաժողովում: Նրա ելույթը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Թուրքիայի զինված ուժերի «Խաղաղության ակունք» գործողությունը կասեցվել Է 120 ժամով, հատկացված ժամանակի մեծ մասն արդեն անցել Է: Վաղը մենք ուղեւորվում ենք Ռուսաստան: Մենք այդ հարցը կքննարկեն պարոն Պուտինի հետ եւ դրանից հետո կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,-ասել Է Էրդողանը՝ առանց որեւիցե ճշտման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ