Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական պատվիրակությունը ՆԱՏՕ-ի ԽՎ օրակարգ կբերի իրեն հետաքրքրող հարցերը

Հայկական պատվիրակությունը ՆԱՏՕ-ի ԽՎ օրակարգ կբերի իրեն հետաքրքրող հարցերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պատվիրակությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում կաշխատի իր առաջարկած օրակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց պատվիրակության անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Փորձում ենք զսպել ադրբեջանական կողմի՝ թեմայի հետ որևէ առնչություն չունեցող, անհարիր մեկնաբանությունները, երբ նրանք ամեն առիթով փորձում են բարձրացնել Արցախի հարցը: Սակայն մենք արդեն որոշել ենք, որ սա չի լինելու մեր գործունեության հիմնական ոլորտը, և պլաններ ունենք, ինքներս պետք է օրակարգ բերենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում»,-ասաց Գորգիսյանը:

Պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ աշնանային նստաշրջանին հայկական պատվիրակությունն, այնուամենայնիվ, պատրաստված է եղել իր զեկույցների վերաբերյալ ադրբեջանական պատվիրակության անդամների հնարավոր շահարկումներին: Սակայն այս անգամ ադրբեջանական պատվիրակությունը դրա հնարավորությունը չի ունեցել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 14-ին Լոնդոնում Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստին պատասխանել է նաև հայ պատվիրակի հարցին՝ Արցախի հակամարտության հետ կապված: Անդրանիկ Քոչարյանին գլխավոր քարտուղարի այդ պատասխանը գոհացրել է: Ստոլտենբերգը շեշտել է՝ ինքն ափսոսում է, որ մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]