Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կայացել է աշխատաժողով պոլիքլորացված բիֆենիլներ տնօրինող կազմակերպությունների համար

Կայացել է աշխատաժողով պոլիքլորացված բիֆենիլներ տնօրինող 
կազմակերպությունների համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտը քայքայող նյութերի և  Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի ներքո կայացել է ուսուցողական աշխատաժողով ՊՔԲ-ներ (պոլիքլորացված բիֆենիլներ) տնօրինող կազմակերպությունների համար՝ այդ նյութերը պարունակող յուղերի և սարքավորումների հաշվառման, նմուշառման  և մակնշման վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ կարևորել է ՊՔԲ պարունակող յուղերի հեռացման խնդիրը, ինչը «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից մեկն է։

Դասընթացն անցկացրել է Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի  Մազարիկի համալսարանի Շրջակա միջավայրի տոքսիկ նյութերի ուսումնասիրման գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Իվան Հոլոբեկը։

Ուսուցողական աշխատաժողովին մասնակցել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի  և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տարբեր մասնաճյուղերի, «Հրազդան ՋԷԿ», «Երևանի ՋԷԿ», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների համապատասխան մասնագետները։

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]