Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են մեղմ աշնանային օրեր

 Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են մեղմ աշնանային օրեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մինչև ամսվա վերջ ցուրտ եղանակային պայմաններ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ին կբարձրանա 2-4 աստիճանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։ Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»,-գրել է Սուրենյանը:

Ըստ ԱԻՆ-ի՝ հոկտեմբերի 21-22-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Հոկտեմբերի 21-ին Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]