Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բեյրութում ցուցարարներն արգելափակել են հիմնական ճանապարհները

Բեյրութում ցուցարարներն արգելափակել են հիմնական ճանապարհները


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցուցարարները հոկտեմբերի 21-ին արգելափակել են Լիբանանի հյուսիսից Բեյրութ ձգվող հիմնական մայրուղին, անվադողերով ու աղբամաններով բարիկադավորել են մի շարք հիմնական ճանապարհներ երկրի մայրաքաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է հակակառավարական ցույցների մասնակիցներից մեկը:
Ամբողջ երկրում ընդհանուր գործադուլ Է անցկացվում: Փակ են բոլոր բանկերը, պետական հիմնարկությունները, դպրոցները, համալսարաններն ու խոշոր խանութները:
Հոկտեմբերի 16-ին Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել: Հաջորդ օրվա երեկոյան Բեյրութ են մտցվել բանակի լրացուցիչ ուժեր: Զինվորականները քաղաքի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար կիրառել են ռետինե գնդակներ: ՆԳ նախարարության աշխատակիցներն ակտիվիստներին ցրելիս օգտագործել են արցունքաբեր գազ ու ջրանետներ:
Բողոքները կապված են հարկերի ավելացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշման հետ:
Լիբանանի վարչապետը կառավարությանը 72 ժամ Է տվել ճգնաժամից դուրս գալու ծրագիր առաջարկելու համար: Հոկտեմբերի 19-ին «Լիբանանյան ուժեր» քրիստոնեական կուսակցության մեջ մտնող փոխվարչապետը եւ երեք նախարար հրաժարական են տվել:
Լիբանանի վարչապետը հոկտեմբերի 20-ին երկրի քաղաքական ուժերի հետ քննարկել Է արտակարգ տնտեսական միջոցառումների ծրագիրը, այդ թվում՝ ներկայիս ու նախկին նախարարների ու պատգամավորների աշխատավարձերի 50 տոկոսով նվազեցումը՝ նպատակ ունենալով հասնել բողոքի զանգվածային հակակառավարական ակցիաների դադարեցմանը: Այլ միջոցառումների թվում, որոնք Լիբանանի քաղաքական գործիչները քննարկում են պետական ծախսերի կրճատման համար, մի շարք նախարարությունների ու պետական հանձնաժողովների, մասնավորապես, տեղեկատվության նախարարության լուծարումն Է:
Ծրագիրը նաեւ ներառում Է «ավելացված արժեքի հարկի բարձրացման բոլոր տեսակների, կապի ծառայության եւ հանրային ծառայությունների հարկերի չեղարկումը, բանկային գաղտնիքի չեղարկումը պատգամավորների, նախարարների ու պետական պաշտոնյաների նկատմամբ, հեռահաղորդակցական սերկտորի մասնավորեցումը եւ հափշտակված միջոցների վերադարձման մասին օրենքի ընդունումը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]