Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Disney-ի «Մալեֆիսենտա» ֆիլմը «Ջոկեր»-ից առաջ Է անցել ամերիկյան վարձույթում

Disney-ի «Մալեֆիսենտա» ֆիլմը «Ջոկեր»-ից առաջ Է անցել ամերիկյան վարձույթում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Walt Disney Co. կինոստուդիայի «Մալեֆիսենտա. խավարի տիրուհին» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Անջելինա Ջոլին Է, անցած հանգստյան օրերին առաջատարն Է դարձել Հյուսիսային Ամերիկայի վարձույթում՝ հավաքելով մոտավորապես 36 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է MarketWatch-ը:
ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմաններից դուրս ֆիլմը վաստակել Է եւս 117 մլն դոլար:
Կինոնկարն առաջին տեղից հետ Է մղել ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը, որը վարձույթի առաջատարն Էր մնում երկու շաբաթ: Մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում առաջին ուիք-Էնդում դրա գրանցած արդյունքն զգալիորեն ավելի վատ Էր, քան առաջին մասինը, որը գրեթե 70 մլն դոլար Էր հավաքել 2014 թվականին:
«Ջոկեր»-ը երրորդ հանգստյան օրերին 29,2 մլն դոլար Է հավաքել Հյուսիսային Ամերիկայում: Վարձույթ մտնելու սկզբից ի վեր այս տարածաշրջանում ֆիլմը վաստակել Է ավելի քան 247 մլն դոլար, իսկ նրա սահմաններից դուրս՝ 737,5 մլն դոլար:
Երրորդ հորիզոնականը հյուսիսամերիկյան վարձույթում անցած հանգստյան օրերին զբաղեցրել Է «Zոմբիլենդ. ստուգիչ կրակոց» ֆիլմը, որը հավաքել Է 26,7 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]