Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան սպառնում Է 35 ժամից վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայում

Թուրքիան սպառնում Է 35 ժամից վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայում


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով TRT World Forum 2019 երրորդ միջազգային համաժողովի բացմանը, հայտարարել Է, որ ահաբեկիչները 35 ժամ ունեն Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտուց հեռանալու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մնացել Է 35 ժամ: Եթե այդ ժամկետում ահաբեկիչները չհեռանան Սիրիայի անվտանգության գոտուց, Թուրքիան կվերսկսի «Խաղաղության ակունք» գործողությունը»,-նախարարի խոսքը մեջբերել Է «Անադոլու» գործակալությունը:
Նա նշել Է, որ Անկարան շարունակում Է հարվածներ հասցնել քուրդ զինյալներին:
Նախարարը նաեւ ԱՄՆ-ին մեղադրել Է այն բանում, որ այն ժամանակ, երբ Անկարան ու Վաշինգտոնը բանակցություններ Էին վարում Եփրատ գետից արեւելք անվտանգության գոտու ստեղծման շուրջ, ԱՄՆ-ը շարունակում Էր զենք մատակարարել քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am