Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի բասկետբոլի առաջնության ֆավորիտներն «Ուրարտուն» և «Արագածն» են. Տիգրան Գյոկչյան

Հայաստանի բասկետբոլի առաջնության ֆավորիտներն «Ուրարտուն» և «Արագածն» են. Տիգրան Գյոկչյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արագած» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը նոր մեկնարկած Հայաստանի կանոնավոր առաջնության 2019/20 մրցաշրջանի ֆավորիտ համարում է երկու թիմերի:

«Առաջնության ֆավորիտներն, անշուշտ, «Արագածն» ու «Ուրարտուն» են: Դա կապված է ավելի լավ պատրաստվածության և Եվրասիական լիգային մասնակցելու հետ, որն օգտակար եղավ երկու թիմերի համար էլ: Մենք միշտ փորձում ենք, որ թիմն առաջատար դիրքերում լինի, փորձում ենք պաշտպանությունն ուժեղացնել և գտնել մարզիկներ, որոնք լավ կգործեն բոլոր դիրքերում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Արագած» ակումբի գլխավոր մարզիչը:

Գյոկչյանի խոսքով` առաջնության մեկնարկային տուրի մրցակից ՖԻՄԱ-ն լավ պատրաստված չէր խաղին, բայց մեծ ներուժ ունեցող ակումբ է:

Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի առաջին տուրում «Արագածը» 137:70 հաշվով վստահ առավելության հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]