Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրինի կենտրոնում Համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված պատմական շենք Է այրվում

Թուրինի կենտրոնում Համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված պատմական շենք Է այրվում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի կենտրոնում կրակի ճարակ Է դարձել պատմական շենքը, որը թագավորական շրջանի կառույցների համալիրի մաս Է կազմում: Ինչպես հոկտեմբերի 21-ին հայտնել Է ANSA գործակալությունը, հրդեհն սկսվել Է տանիքում:

Հրդեհի վերաբերյալ ազդանշանն ստացվել Է ժամը մոտավորապես 08:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին): Տեղում աշխատում Է չորս հրշեջ հաշվարկ: Տուժածների մասին չի հաղորդվում: «Կավալերիցա ռեալե» համալիրը, որը կառուցվել Է 17-րդ դարում, երբ Թուրինը Սավոյայի դքսության մայրաքաղաքն Էր, վարչական նպատակների համար: Այն համարվում Է բարոկո ճարտարապետության նմուշներից մեկը եւ ներառված Է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության համաշխարհային ժառանգության ցուցակում Թուրինում եւ նրա մերձակայքում Սավոյայի գահատոհմի թագավորական մյուս պալատների հետ միասին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]