Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աբու Դաբիի ցուցահանդեսում կցուցադրեն ամենահին մարգարիտը

Աբու Դաբիի ցուցահանդեսում կցուցադրեն ամենահին մարգարիտը


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենահին՝ «Աբու Դաբիի մարգարիտը» կդառնա «Պերճանքի տասը հազար տարին» ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը, որը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Լուվրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro-ն:
Շուրջ 2,5 միլիմետր տրամագծով թանկարժեք քարը, որն արդեն ութ հազար տարեկան Է, առաջին անգամ լայն հանրությանը կներկայացվի հոկտեմբերի 30-ից մինչեւ փետրվարի 18-ը:
Այն հնագետները գտել են Մարավա կղզու հողի շերտում, դրա տարիքը 5600-ից մինչեւ 5800 տարի Է մեր թվականությունից առաջ: Մարգարիտը մտնում Է շեյխ Զայդի Ազգային թանգարանի հավաքածուի մեջ:
Աբու Դաբիի Լուվրը բացվել Է 2017 թվականին եւ համարվում Է ԱՄԷ-ում առաջին ունիվերսալ գեղարվեստական թանգարանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]