Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դուբայում տրվել Է Expo 2020-ի մեկնարկի հետհաշվարկը

Դուբայում տրվել Է Expo 2020-ի մեկնարկի հետհաշվարկը


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում տրվել Է Expo 2020 համաշխարհային ցուցահանդեսի մեկնարկի հետհաշվարկը, One year to celebration-ի բացման արարողությունը տեղի Է ունեցել աշխարհի ամենաբարձր երկնաքերի՝ Բուրջ Խալիֆայի մերձակա զբոսայգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հատուկ ցուցահանդեսի անցկացման համար Դուբայում կառուցել են District 2020 շրջանը, որը պայմանականորեն բաժանված Է երեք թեմատիկ մասի՝ Mobility (Շարժունություն), Opportunity (Հնարավորություն) եւ Sustainability (Կայուն զարգացում):
Expo 2020-ի հյուրերն ու մասնակիցները կհայտնվեն ֆուտորիստական ոճով կատարված տաղավարներում, որոնք հանդերձված կլինեն նոր շրջանի համար Էներգիայի մինչեւ 50 տոկոսն ապահովող արեւային պանելների համակարգով: Ընդամենը ցուցահանդեսում բացվելու Է մասնակից երկրների 192 տաղավար:
Expo համաշխարհային ցուցահանդեսն առաջին անգամ տեղի Է ունեցել 1851 թվականին Լոնդոնում: 1928 թվականին ստեղծվել Է Ցուցահանդեսների միջազգային բյուրո (BIE, Bureau International des Expositions): Համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսներն անցկացվում են հինգ տարվա պարբերականությամբ, տեւում են առնվազն վեր ամիս: Նախորդը տեղի Է ունեցել 2015 թվականին Միլանում: Ցուցահանդեսի մասնակիցների թվում են խոշոր միջազգային կազմակերպություններ եւ ընկերություններ:
Expo 2020-ը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչեւ 2021 թվականի ապրիլի 10-ը Դուբայում: Դա առաջին ցուցահանդեսն Է, որը կանցկացվի Մերձավոր Արեւելքում: Սպասվում Է, որ այդ ընթացքում ցուցահանդես կայցելի 25 մլն մարդ: Expo 2020-ի կարգախոսն Է՝ «Միավորվելով գաղափարները՝ սպեղծում ենք ապագան», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]