Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը կարող Է շուրջ 200 զինվորականի թողնել Սիրիայի արեւելքում. The New York Times

Թրամփը կարող Է շուրջ 200 զինվորականի թողնել Սիրիայի արեւելքում. The New York Times


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հակվում Է այն բանին, որ Սիրիայի արեւելքում թողնվի մոտավորապես 200 մարդուց բաղկացած զորակազմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին հայտնել Է The New York Times թերթը:
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ենթադրվում Է, որ խոսքը կարող Է վերաբերել հատուկ նշանակության զորքերին: Նրանք կմասնակցեին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ինչպես նաեւ «կարգելափակեին ռուսական ուժերի եւ սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ: Հրապարակման մեջ ճշտվում Է, որ ամերիկացի զինվորականները կօգնեին քրդերին պահպանել հսկողությունը այդ շրջանների նկատմամբ:
Ինչպես նշվում Է հոդվածում, ամերիկյան այդ ուժերը կարող Էին տեղակայվել Սիրիայի եւ Իրաքի միջեւ սահմանում: Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի պաշտոնատարներն արդեն քննարկել են այդ հնարավորությունը: Հրապարակման մեջ արձանագրվում Է, որ Թրամփն ավելի վաղ քանիցս փոխել Է իր պլանները Սիրիայի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]