1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չիլիի նախագահը երկրում տեղի ունեցող անկարգությունները համեմատել Է պատերազմի հետ

Չիլիի նախագահը երկրում տեղի ունեցող անկարգությունները համեմատել Է պատերազմի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրում անկարգությունների հետ կապված իրադրությունը, որոնք շարունակվում են մի քանի տարածաշրջաններում, համեմատել Է պատերազմի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք պատերազմի մեջ ենք: Մենք ունենք զորեղ, անխնա թշնամի, որի համար ոչ մի սրբազան բան չկա, որը պատրաստ Է ուժ կիրառել առանց որեւԷ սահմանափակման, նույնիսկ եթե խոսքը վերաբերում Է մարդկային կյանքերին»,- ասել Է պետության ղեկավարը ուղերձում, որը հեռարձակվել Է 24 Oras հեռուստաալիքի եթերում:
«Մենք հիանալի հասկանում ենք, որ նրանք ունեն որոշակի աստիճանի կազմակերպում ու կոորդինացում, ինչը բնորոշ Է հանցավոր խմբավորումներին»,- նշել Է Պինյերան: Նա նաեւ կոչ Է արել «բոլոր քաղաքական ուժերին՝ դատապարտել բռնության դեպքերը», եւ քննադատել Է նրանց, ովքեր առայժմ միանշանակ դեմ չեն արտահայտվել անկարգություններին:
Բողոքները, որոնք վերաճել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների, Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ մետրոյով երթեւեկության արժեքը միջինին հաշվով բարձրացվեց 30 պեսոյով (0,04 դոլարով)՝ մինչեւ առավելագույն 850 պեսո (1,2 դոլար): Հրկիզումների եւ կողոպուտների հետեւանքով զոհվել Է առնվազն յոթ մարդ:
Ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Է մայրաքաղաքում եւ մի շարք քաղաքներում: Պինյերան նաեւ որոշում Է ընդունել չեղարկել հասարակական տրանսպորտով երթեւեկության գների բարձրացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]