Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պլանային աշխատանքներով պայմանավորված մի շարք բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը

Պլանային աշխատանքներով պայմանավորված մի շարք բնակավայրերում կդադարեցվի 
գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի որոշ բնակավայրերի գազամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի  Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի 1–14 փողոցների, Արտաշատի խճուղու առանձնատների, Արշակունյաց պողոտայի թիվ 127 բազմաբնակարան շենքի, Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի ԱԳԼՃԿ-ի և հանրային օբյեկտների,  ժամը 11.00-ից  մինչև ժամը 17.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Գարեգին Նժդեհի փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի շենքերի և առանձնատների, կենցաղային օբյեկտների, ժամը 10.00-ից  մինչև ժամը 18.00-ն՝  Տավուշի մարզի Լուսաձոր, Ակնաղբյուր գյուղերի և  «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի գազամատակարարումը կդադարեցվի:

« Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]