Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի հաղթական խաղին

Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի հաղթական խաղին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց և 2:0 հաշվով առավելության հասավ «Շալկե»-ի նկատմամբ:

Հայաստանի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 62-րդ րոպեին:

Այս հաղթանակի հետո «Հոֆենհայմ»-ը բարելավեց իր դիրքը մրցաշարային աղյուսակում և այժմ 11-րդն է և ունի 11 միավոր:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ