Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խնձորի արձան և խնձորի ամենաերկար կարկանդակը. Նոր Գեղիում անցկացվել է Խնձորի առաջին փառատոնը

Խնձորի արձան և խնձորի ամենաերկար կարկանդակը. Նոր Գեղիում անցկացվել է Խնձորի առաջին փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել առաջին «Խնձորի փառատոնը»: Տոնի շրջանակներում համայնքի կենտրոնական հրապարակում տեղադրվել է խորհրդանշական խնձորի բրոնզաձույլ արձանը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանն իր խոսքում կարևորել է փառատոնը՝ որպես տնտեսական ակտիվությանը, զբոսաշրջային աճին և նոր ներդրումների խթանմանը նպաստող իրադարձություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նոր Գեղիի համայնքապետարանից, փառատոնին ներկայացված էին խնձորի տարբեր տեսակներ, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստներ, խմիչքներ և, առաջին անգամ Հայաստանում, պատրաստվել և ներկաներին է հյուրասիրվել մի քանի մետր երկարությամբ խնձորի կարկանդակը:

«Փառատոնի նպատակն էր ներկայացնել Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ամբողջ ներուժը։ Խնձորի արձանի բացումն էլ առաջին քայլն էր համայնքը որպես խնձորի հայրենիք բրենդավորելու հարցում: Նոր Գեղին խնձորի լայնարձակ այգիներով (մոտ 700 հեկտար) հայտնի համայնք է, որտեղ հատուկ մեթոդով աճեցվում են նաև անվանական խնձորներ, իսկ գյուղատնտեսության մեջ առհասարակ կիրառվում են մշակման նորարար մեթոդներ:

Նախատեսվում է այս միջոցառումը դարձնել ամենամյա՝ հաջորդ տարիներին այն կազմակերպելով հենց խնձորի այգիներում, ներգրավելով ավելի մեծ թվով ներգնա զբոսաշրջիկներ, տուր-ընկերություններ և այլ գործընկերներ»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]