Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Բերդ քաղաքում այրվել է 3 հա չորացած տերև և 8 ծառ

Բերդ քաղաքում այրվել է 3 հա չորացած տերև և 8 ծառ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի բերդ քաղաքում այրվել է 3 հա չորացած տերև և 8 ծառ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:02-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 15 հրշեջ-փրկարար:

Պարզվել է, որ առկա են ծխացող օջախներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:38-ին, մարվել՝ 08:32-ին: «Եղիշավան» կոչվող հանդամասում այրվել են մոտ 3 հա չորացած տերևներ և 8 ծառ: 

Հոկտեմբերի 19-ին, ժամը 18։14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Եղիշավան» կոչվող հանդամասում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են մոտ 3 հա խոտածածկույթ, թփուտներ և 8 ծառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Իծաքար ու Նավուր գյուղերից 8 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի 7 աշխատակից:

Բարդ ռելիեֆի և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ