Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկի հրդեհի հետևանքով  բնակիչ է զոհվել

Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկի հրդեհի հետևանքով  բնակիչ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 20-ին, ժամը 06:02-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 07:04-ին: Այրվել է խոհանոցն ամբողջությամբ (20 քմ). հատակին հայտնաբերվել է բնակչի դին (Վոլոդյա Ս., ծնված 1951 թ.):




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ