Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում այրվել է մոտ 3000 քմ մացառուտ

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում այրվել է մոտ 3000 քմ մացառուտ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 19-ին, ժամը 18։04-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Քարի գլուխ» կոչվող հանդամասում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 20:41-ին: Այրվել է մոտ 3000 քմ մացառուտ և մեկ կաղնի:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղի 3 աշխատակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]