Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փրկարարներն իրականացրել են ծխահեռացման աշխատանքներ

Փրկարարներն իրականացրել են ծխահեռացման աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն հոկտեմբերի 19-ին, ժամը 08:59-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8/6 հասցեում գտնվող սուրճի արտադրամասի պահեստում ծուխ է նկատվում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ սուրճի արտադրամասում ծխացել է 0.5 խմ սուրճ (հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել):

Փրկարարներն իրականացրել են ծխահեռացման աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]