1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի 
պատգամավորական խումբ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի խորհրդարանում՝ Ռադայում, հոկտեմբերի 18-ին ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ. այն գլխավորելու է իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբում ներառված է 12 պատգամավոր: 

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ողջունել է խմբի ստեղծումը՝ նշելով, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև արդյունավետ և դինամիկ հարաբերությունները բխում են երկու երկրների շահերից:

AnalitikaUA.net կայքին մեկնաբանության մեջ Շատվորյանը նշել է, որ մեծ հեռանկարներ է տեսնում Կիևի և Երևանի միջև քաղաքական հարաբերությունների ամրապնդման համար: «Խորհրդարանական դիվանագիտությունը արտաքին քաղաքականության աշխատանքի կարևոր ռեսուրս է: Վստահ եմ, որ խորհրդարանական խմբերի միջև համագործակցության ակտիվացումը կարող է կարևոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար»:

Նա հավելեց, որ Ուկրաինայի հայերի միությունը կշարունակի առավելագույնի հասցնել Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունների զարգացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]