Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտոնյալ վարկերը կարող են խթանել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության արդիականացումը

Արտոնյալ վարկերը կարող են խթանել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության արդիականացումը

ԳԱՎԱՌ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման հիմնական թեման մարզի գյուղատնտեսության տարբեր ճյուղերի արդիականացումն էր, որին կարող են նպաստել տրամադրվելիք արտոնյալ վարկերը: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի ներկայացուցիչների հետ  հանդիպմանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ, մարզպետարանի ու համայնքապետարանների գյուղատնտեսական բաժինների մասնագետներ, շահագրգիռ այլ անձինք: «Կազմակերպությունը մարզի տնտեսություններին ու գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողներին առաջարկում է այնպիսի արտոնյալ վարկեր, որոնց մի մասը սուբսիդավորում է պետությունը: Եվ դրանցից օգտվելու դեպքում մեր մարզի գյուղատնտեսության արդիականացումը լուրջ առաջընթաց կգրանցի: Այսպես, առաջարկվում է լիզինգով ձեռք բերել գյուտեխնիկա եւ գյուղգործիքներ, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, որի 7 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, 2 տոկոսը՝ շահառուն: Տրակտորների համար մարման ժամկետ է սահմանված 6, կոմբայնի համար՝ 10, գյուղգործիքների համար՝ 3 տարին: Ագրոպարենային սարքավորումների ձեռքբերման  համար սահմանված է տարեկան 11 տոկոս, որի 7 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը, 4 տոկոսը՝ շահառուն: Վարկեր են տրամադրվում նաեւ ինչպես մթերման, այնպես էլ մթերքների արտահանման համար: Ինտենսիվ այգիների հիմնման համար վարկը տրամադրվում է 8 տարով, որից  առաջին 5 տարին՝ արտոնյալ ժամկետով: Արտոնյալ վարկեր են տրամադրվում նաեւ կաթիլային ոռոգման համակարգերի կառուցման ու հակակարկտային ցանցերի տեղադրման համար:Տոհմաբուծության զարգացման համար տրվելու է մինչեւ 300 միլիոն դրամի չափով վարկ՝ 2 տոկոս տոկոսադրույքով:Տուրիզմի զարգացման համար վարկ է տրամադրվում 9 տոկոսով՝ մինչեւ 7 տարվա մարման ժամկետով: Կազմակերպության կողմից այժմ ծրագրեր են մշակվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրության նպատակով վարկեր տրամադրելու համար: Կարծում եմ, որ այս հանդիպում-քննարկումը շատ օգտակար էր ու շատ շուտով կտա իր դրական արդյունքները, քանի որ մարզի ֆերմերները, համայնքապետարանները շահագրգռվածություն են ցուցաբերում՝ արտոնյալ վարկերից օգտվելու համար »,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]