Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կփոխվի՞, արդյոք, Ադրբեջանի խտրական վերաբերմունքը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կփոխվի՞, արդյոք, Ադրբեջանի խտրական 
վերաբերմունքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր երկիրը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թթ. համար: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը թերթի հետ զրույցում նշել, որ դա շատ կարեւոր իրադարձություն է մեր երկրի համար: Իսկ թե մեր նոր կարգավիճակի պայմաններում ի՞նչ փոփոխության կենթարկվի Ադրբեջանի՝ ազգությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքը մեր այդ կարգավիճակի պայմաններում՝ նշել է. «Ադրբեջանցիների՝ ազգային խտրականությամբ պայմանավորված վերաբերմունքը մեր՝ հայերիս նկատմամբ դժվար թե որեւէ փոփոխության ենթարկվի, քանի որ Ադրբեջանում հային կացնահարած Ռամիլ Սաֆարովը հերոսացվեց: Այսինքն՝ մեր հարեւան երկիրը որեւէ դեպքում չի կերպարանափոխվում եւ ագրեսիվ իր պահվածքը միջազգային հանրության աչքի առջեւ է: Այս առումով այնքան էլ լավատես չեմ»:

 Նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը եւս այդ հարցում լավատեսական հույսեր չունի: Նա  հիշեցրել է Մամեդյարովի, իր բնորոշմամբ, ցինիկ պատասխանը, թե չի հիշում այնպիսի դեպք, երբ Ադրբեջանում հայկական ազգանվամբ որեւէ մեկը խտրականության ենթարկվի. «Այդ իրավական ցինիզմը ինձ հույսներ չի տալիս»: Փոխարենը Ալավերդյանն առաջարկել է հարցն այլ կերպ դնել՝ նմանօրինակ հարցերը Հայաստանն ինչպես պետք է դարձնի օրակարգային այդ նույն խորհրդում»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]