Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ձեզնից պահանջվում է սկզբունքայնություն, նվիրում. նախարարը շնորհավորել է քրեակատարողական ծառայողներին

Ձեզնից պահանջվում է սկզբունքայնություն, նվիրում. նախարարը շնորհավորել է քրեակատարողական ծառայողներին
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայողի օրը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը աշխատանքներ կիրականացնի այս համակարգում ևս աշխատավարձերի ու սոցիալական երաշխիքների բարձրացման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարի շնորհավորանքում նշվում է.
«Քրեակատարողական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,
Արդարադատության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, մարդասիրությունը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն ձեռք մեկնելու ու նրա վերասոցիալականացմանը նպաստելու կարողությունը պետք է լինեն ձեր աշխատանքի ուղենիշերը:
Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո անձը, արդեն որպես օրինապաշտ քաղաքացի, պետք է պատրաստ լինի հասարակություն ու նորմալ կյանքի վերադառնալուն: Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. ՔԿՀ-ներում պահվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացմամբ, սպորտով զբաղվելու հնարավորությամբ: Միայն զբաղվածությունը, ինքնակրթվելն ու զարգանալը կնպաստի տարբեր խնդիրների վերացմանն ու լուծմանը:  Վստահ եմ՝ փոքր, բայց հաստատուն քայլերով մենք միասին կհասնենք մեր ընդհանուր նպատակին:
Խնդիրներով ու մարտահրավերներով ճանապարհին ձեզնից պահանջվում է սկզբունքայնություն, պատրաստվածության բարձր աստիճան ու նվիրում, իսկ Արդարադատության նախարարությունը Կառավարության գլխավորությամբ աշխատանքներ կիրականացնի աշխատավարձերի ու սոցիալական երաշխիքների բարձրացման ուղղությամբ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ ծառայողական առաջընթաց ու բարի ծառայություն, իսկ ձեր ընտանիքներին՝ երջանկություն և բարօրություն»։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]