Լանջանիստ գյուղի սարերում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ
22:02, 18 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 18-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:42-ին, մարվել՝ 17:07-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում