Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԶԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համապարփակ ծրագրերին

ԱԶԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 
համապարփակ ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը, որը նախարարին է ներկայացրել ԱԶԲ երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին և գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարության և բանկի միջև բազմաոլորտ համագործակցության լայն օրակարգ ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորահավորելէ Պաուլո Սպանտիգատիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ հայկական կողմը պատրաստակամ է շարունակել բանկի հետ տարբեր ուղղություններով հաջողված համագործակցությունը ։

«ԱԶԲ-ն ՀՀ կառավարության և մասնավորապես մեր նախարարության համար հուսալի և կայուն գործընկեր է: Շատ ենք կարևորում բանկի հետ համագործակցության խորացումն ու ամրապնդումը : Առավել ևս երբ մեր կառավարությունն իր հնգամյա պլանում մեծ խնդիր է դրել ենթակառուցվածների զարգացումը հասցնել բարձր աստիճանի»,- ասել է նախարար Պապիկյանը։

Անդրադառնալով սեյսմիկ անվտանգության, ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված համատեղ իրականացվող մի շարք ծրագրերին՝ նախարարն ընդգծել է, որ դրանց իրականացման հաջողված փորձը կարող է օրինակ հանդիսանալ նաև էներգետիկայի և բնական պաշարների կառավարման ոլորտում համագործակցության ուղղությունները վերհանելու առումով ։

Սուրեն Պապիկյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագրում սահմանված ժամկետները պահպանելու, ինչպես նաև ճանապարհաշինության ծրագրերի վրա և հայտնել, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն վարկային միջոցներով, այլ նաև պետական միջոցներով վերջին տարվա ընթացքում հսկայական ներդրում է կատարել ճանապարհային ենթակառուցվածքներում, իսկ 2020թ․ բյուջեով նախատեսում է շուրջ 500 կմ ճանապարհների բարեկարգումը։

Իր հերթին Վերներ Լիպակը վերահաստատել է բանկի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համապարփակ ծրագրերի իրականացմանը։ Արձանագրելով մատնանշված ոլորտներում արդեն իսկ հաջողված արդյունքները՝ Լիպակը նշել է, որ արդեն իսկ հաստատված է Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որտեղ սահմանված է թե ինչպես է ԱԶԲ-ն ներգրավված լիելու մոտակա 5 տարիների ընթացքում: Լիպակը կարևորել է նաև ճանապարհաշինության ոլորտի մի քանի ծրագրերում առկա խնդիրների կարգավորումը և ընդգծել, որ ԱԶԲ-ն ևս շահագրգիռ է նշված ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանք հաջողությամբ ավարտելու գործում։ «Մենք պատրաստակամ ենք շարունակել ծրագրերը՝ համատեղ ուժերով հաղթահարելով դժվարությունները», -նշել է նա։

Օրակարգային հարցերի թվում կողմերը քննարկել են նաև երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերի հետագա ընթացքին, տարածքային համաչափ զարգացմանը, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]