Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են Դիլիջանում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Դիլիջանում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 18-ին, ժամը 13:28-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Մասրուտ» կոչվող հանդամասում այրվում է անտառափեշ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել՝ 16:46-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]