Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի պատվիրակությանը

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության 
կենտրոն»-ի պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝  Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է փոխադարձ այցերն ու համնապատասխան մասնագետների ներգրավմամբ համատեղ ծրագրերի իրականացումը, որը լիովին տեղավորում է նախորդ հանդիպումների ընթացքում ուղենշված փոխհամագործակցության ձևաչափում: «Հանրության հետ թափանցիկ, նոր գործիքակազմով աշխատելը կառավարության առաջնահերթություններից է և այս առումով ակնկալում եմ կոնկերտ ոլորտներում տեղեկատվության բարձրացման առումով ընդգծված ուշադրություն»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ պատրաստ են ինչպես «Օրբելի» կենտրոնի, այնպես էլ ՊՈԱԿ-ի մասնագիտական ներուժը ծառայեցնել մասնագետների վերապատրաստման, Արցախի մասին տեղեկատվության բարձրացման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են նաև Արցախի տեղեկատվական դաշտի խնդիրներն ու զարգացման հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]