Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՏԿԵ նախարարը Լիտվայի դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթությունները

ՏԿԵ նախարարը Լիտվայի դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների 
զարգացման առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը նկատել է, որ Լիտվան ՀՀ անկախությունը առաջինը ճանաչած երկիրն է , որի հետ տարբեր ժամանակահատվածներում ձևավորված բարեկամական կապերը և  պատմական զուգահեռները հնարավորություն են ընձեռում նոր որակ և բովանդակություն հաղորդելու առկա հարաբերություններին։

«Մեր երկրների միջև առկա է փոխգործակցության  չբացահայտված ներուժ, որի իրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերը կարող են առարկայական դառնալ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով», -նշել է Սուրեն Պապիկյանը՝ դեսպանին ներկայացնելով ճանապարհային, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթությունները և ՏԿԵ նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերը։

Դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեն իր հերթին  կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը  ինչպես  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, այնպես էլ  երկկողմ ձևաչափով և ներկայացրել համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները։

ՏԿԵ նախարարը և Լիտվայի դեսպանը մտքեր փոխանակեցին նաև  նշված ոլորտներում տարբեր մակարդակի պաշտոնական փոխայցերի կազմակերպման և կանոնավոր  երկխոսությունների անցկացման շուրջ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]