Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բարսելոնայում ոստիկանությունն ուժ Է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ

Բարսելոնայում ոստիկանությունն ուժ Է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի իրավապահ մարմիննների աշխատակիցները ուժ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար, որոնք փորձում Էին ներխուժել քաղաքի նավահանգստի տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ցուցարարները փորձում Էին մտնել ազգային գվարդիայի եւ Կատալոնիայի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից հսկվող նավահանգստի տարածք, որպեսզի արգելափակեն կրուիզային հանրանավերի թերմինալը: Ցուցարարներին ցրելու համար, որոնք առնվազն հազար հոգի Էին, իրավապահները հարկադրված են եղել ուժ կիրառել:

«Այս պահի դրությամբ, բողոքողներին չի հաջողվել մտնել նավահանգստի թերմինալներից եւ ոչ մեկը»,-գրում Է հրատարակությունը: Հոկտեմբերի 18-ին Կատալոնիայում համընդհանուր գործադուլ Է անցկացվում. անկախության կողմնակիցներն արգելափակում են ճանապարհները եւ հանրահավաքներ են կազմակերպում:

Կատալոնիայում զանգվածային անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռներ կայացրեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների նկատմամբ 2017 թվականի անկախության հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ:

Ինը մարդ մեղավոր Է ճանաչվել խռովության կազմակերպման մեջ եւ դատապարտվել 9-ից մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, երեք մարդ մեղավոր Է ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել տուգանքի, հաղորդել ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]