1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շառլ Ազնավուրի որդին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան

 Շառլ Ազնավուրի որդին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլան և կինն այս մասին տեղեկացրել են Գյումրիում՝ լրագրողների հետ զրույցում: «Մենք արդեն տեղափոխվել ենք,Հայաստանում ենք ապրում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է Նիկոլա Ազնավուրի կինը՝  Քրիստինա Սարկիսյանը:

«Գյումրին մեր ընտանիքի համար կարևոր նշանակություն ունի: Ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և այս այցը առաջին անգամ չէ»,-նշել է Նիկոլա Ազնավուրը:

Շառլ Ազնավուրն իր  բարեգործական գործունեությունը Հայաստանում սկսել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարիների ընթացքում նրա կողմից ներդրված մարդասիրական ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի: 2016 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց այս գործունեությանը և մեկ քայլ էլ առաջ գնալ՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը: «Ազնավուր» հիմնադրամի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է, որտեղ կգործեն լեգենդար արվեստագետի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը, ինչպես նաև եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]