Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրով կկառուցվի արվեստի դպրոցի շենք

Ծաղկաձորում  սուբվենցիոն ծրագրով  կկառուցվի արվեստի  դպրոցի շենք

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր, որտեղ հետևել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով  համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից: 

Պետական բյուջեի աջակցությամբ, համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Ծաղկաձորում նախատեսված է իրականացնել 3 ծրագրեր.

  • մանկական արվեստի դպրոցի շենքի կառուցում
  • մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում
  • համայնքի փողոցների հիմնանորոգում, մայթերի լայնացում:

Մարզպետն այցելել է արվեստի դպրոցի տարածք,  ծանոթացել մեկնարկելիք աշխատանքների մանրամասներին:

Շենքի կառուցման մրցույթը կայացել է, պայմանագիրը կնքման փուլում է:

Ներկայում Ծաղկաձորի արվեստի դպրոցն ունի 67 սան:

Այնուհետև Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ծաղկաձորի մանկապարտեզ, որտեղ սուբվենցիայի շրջանակում իրականացվում են բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո մանկապարտեզն ունենալու է ընդարձակ բակ՝ մարզասարքերով հագեցած խաղահրապարակով:

Այստեղ ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար, կառուցվելու են հենապատեր, լայնացվելու են մայթեզրերը:

Ներկայում մանկապարտեզ է հաճախում 74 երեխա:

Շահած այս ծրագրի արժեքը 81.900.000 դրամ է: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք  50% / 50% համաֆինանսավորմամբ:

Մարզպետը ծանոթացել է նաև Մայիսյան փողոցն ընդգրկող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:  

Պետական բյուջեի աջակցությամբ իրականացվում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման և մայթերի լայնացման աշխատանքներ:

Շահած պայմանագրի արժեքը 31.374.100 դրամ է, որից 14.118.345 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 17.255.755 դրամը (55%) ՝ համայնքի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]